ԼԼիլիթ Ասատրյան

Մահացել է «ռոքնռոլի թագուհի» Թինա Թըրները

Մահացել է «ռոքնռոլի թագուհի» Թինա Թըրները

83 տարեկանում մահացել է ամերիկացի երգչուհի Թինա Թըրները: Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո` Ցյուրիխից ոչ հեռու գտնվող իր տանը:

«Նրա հետ աշխարհը կորցնում է երաժշտական լեգենդ և ընդօրինակման նմուշ»,- ասել է նրա ներկայացուցիչը:

Թինա Թըրները ծնվել է 1939 թ. նոյեմբերի 26-ին, նրա անունը Աննա Մեյ Բալոկ է:

Նա ծնվել է Նաթբուշ փոքր քաղաքում, աշխատավորի ընտանիքում: 70-ականների կեսերին երգչուհին այս քաղաքին է նվիրել իր երգերից մեկը:

Լինելով բոլոր ժամանակների աշխարհում ամենաշատ ձայնագրություններ վաճառած արտիստներից մեկը՝ Թինա Թըրները ստացել է Ռոք-ն-ռոլի թագուհի անունը: Նա համարվում է ռոք-ն-ռոլ ժանրի ամենահաջողակ երգչուհին, որ ստացել է տասնմեկ «Գրեմմի», այդ թվում ութ մրցութային և երեք «Գրեմմիի փառքի սրահի» մրցանակներ։

Թինա Թըրները նաև վաճառել է ավելի շատ համերգի տոմսեր, քան որևէ այլ սոլո կատարող պատմության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում