Տեղի ուղղությամբ իրականացնում ենք հակառակորդի նկատմամբ առավելություն ստանալու աշխատանքներ. Ասրյան

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սահմանային իրադրությունը գնահատում է հարաբերական կայուն: Սակայն նա նշեց, որ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվում։
«Հրադադարի ռեժիմի խախտումների նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, սակայն իրավիճակը մեր կողմից գտնվում է հսկողության տակ»,- ասաց նա։
Անդրադառնալով ԵՄ դիտորդների հետ համագործակցությանը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նշեց, որ բարձր է գնահատում նրանց հետ աշխատանքը, բոլոր առաջացած հարցերը լուծվում են պատշաճ մակարդակով։ «Մենք առաջին հերթին ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղանքում աշխատելու, այնպես էլ երթևեկությունների ժամանակ։ Նաև մեր առջև դրված մյուս հարցերի շուրջ փոխգործակցում ենք, համագործակցությունը գնահատում եմ բարձր։ Իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են»,- ասաց Էդվարդ Ասրյանը։









