ԱԱնժելիկա Ժամհարյան

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ակնաբույժից բռնագանձել 4 անշարժ գույք, 8 շարժական գույք, 386 մլն դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ակնաբույժից բռնագանձել 4 անշարժ գույք, 8 շարժական գույք, 386 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ապրիլի 17-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ քաղաքացի, ակնաբույժ Ա.Ս.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 4 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 606 մլն 102 հազար 500 դրամ.
     
  • 9 մլն 912 հազար 752 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
     
  • 386 մլն 919 հազար 865 դրամի չափով գումար, որը 1996-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում