Շիրակի մարզի 1-4-րդ դասարանների երեխաներն անվճար սնունդ կստանան

Շիրակի մարզի 1-4-րդ դասարանների երեխաներն անվճար սնունդ կստանան

Նախատեսվում է Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող 128 դպրոցներին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 264 միլիոն 300 հազար դրամի չափով: Գումարն ուղղվելու է դպրոցների ճաշարանների անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերմանը: Որոշումը հաստատվել է Կառավարության ապրիլի 27-ի նիստի շրջանակում:

«Այս ծրագիրը՝ դպրոցներում ճաշարանների բուֆետների նորմալ կահավորման և գործունեության, կարևորում եմ և՛ կրթության, և՛ երեխաների առողջության, և՛ օրգանիզմի բնականոն զարգացման իմաստով: Եվ էստեղ մենք լուրջ խնդիր ունենք՝ օր առաջ էդ խնդիրները լուծելու համար»,- ասաց վարչապետը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից խնդրելով մանրամասնել՝ ծրագրի շրջանակում ինչ սնունդ են ստանում երեխաները:

«2023-ի հունվարի 1-ից հանրապետության բոլոր 10 մարզերի 1073 դպրոցներ ընդգրկված են ծրագրում, և ծրագրի շահառու է ավելի քան 102 հազար երեխա: Խոսքը վերաբերում է 1-4-րդ դասարանների երեխաներին, որոնց տրվում է մեկանգամյա առողջ սնունդ: Պետբյուջեի միջոցների հաշվին ամեն սովորողի հաշվով հատկացվում է 171 դրամ, որից 150 դրամը գնում է սննդի ձեռքբերման ծախսերին, և 20 դրամը՝ խոհանոցային աշխատանքների վարձատրության համար»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ կազմվել է առողջ սննդով ճաշացանկ, որի մեջ ներառված է 20 սննդամթերք:

Լուսինե Մուրադյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում