ԴԴավիթ Մուրադյան

Ավելի քան 50 մարդ է զոհվել Լիբիայի մերձակայքում` ներգաղթյալների նավակի վթարի պատճառով

Ավելի քան 50 մարդ է զոհվել Լիբիայի մերձակայքում` ներգաղթյալների նավակի վթարի պատճառով

Առնվազն 55 մարդ է զոհվել Լիբիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներով նավի վթարի պատճառով։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) լիբիական մասնաճյուղում։ Կազմակերպության տվյալներով՝ նավի խորտակումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ապրիլի 25-ին։

Միաժամանակ, նավակում եղել է 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Լիբիայի առափնյա պահպանության աշխատակիցները փրկել և ափ են հանել 5 մարդու: Ենթադրվում է, որ միգրանտներով նավը եղել է Լիբիայի Կաստելվերդե քաղաքի տարածքում։ Լիբիայի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մարտին  մոտ 30 մարդ անհետ կորել էր Լիբիայի ափերի մոտ միգրանտներով նավակի վթարից հետո։ Մոտակայքում գտնվող կոմերցիոն նավակները երկար ժամանակ փնտրել  են անհետ կորածներին։ Լիբիայի մարդու իրավունքների ազգային կոմիտեն քննադատել է ներգաղթյալների նկատմամբ ԵՄ քաղաքականությունը։

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում