ԴԴավիթ Մուրադյան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ Ուկրաինայում երկրի զինվորականների դերի մասին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ Ուկրաինայում երկրի զինվորականների դերի մասին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին հայտարարել է, որ Ուկրաինայում իր զինվորականներն  ապահովում են դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը և պատրաստում ուկրաինացի զինվորականներին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր Քենի Մաքասքիլի հարցերին պաշտպանության փոխնախարարի գրավոր պատասխաններին։

«Զինված ուժերի անձնակազմը մնում է Ուկրաինայում՝ աջակցելու երկրում բրիտանական դիվանագիտական ներկայությանը և վերապատրաստում իրականացնելու Ուկրաինայի զինված ուժերի համար»,- ասել է փոխնախարարը։

Միաժամանակ, նրա խոսքով, Ուկրաինայում գտնվող բրիտանացի զինվորականներն  օգնություն չեն ցուցաբերել ազգայնական «Ազով» գումարտակին (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում):

Ավելի վաղ Հիփին ասել էր, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ուկրաինական հակամարտության ավարտից հետո սպառված ուրանով արկերը մաքրելու պարտավորություն չունի և չի վերահսկում այն վայրերը, որտեղ ուկրաինական զինված ուժերն օգտագործում են այդ զինամթերքը։

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում