ՄՄարիամ Մխիթարյան

Կրեմլը հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում ռուսական միջնորդության շարունակության մասին

Կրեմլը հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում ռուսական միջնորդության շարունակության մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Մոսկվայի միջնորդական դերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրման հետ կապված իրավիճակում։

«Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ։ Իրավիճակը բարդ է, այն պահանջում է լրացուցիչ ջանքեր և բոլոր կողմերի ըմբռնում համաձայնագրերի իրականացման այլընտրանքի բացակայության հարցում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում պետությունների մայրաքաղաքների հետ, և այն կշարունակվի։

Ավելի վաղ՝ ապրիլի 19-ին, Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի հետ եռակողմ պայմանավորվածությունները համարում է անվիճելի: Նրա խոսքով ՝ ՌԴ-ն կողջունի կողմերի ցանկացած քայլ, որը կհանգեցնի պետությունների միջև լարվածության լիցքաթափմանը: Ընդ որում, ըստ նրա, հակամարտության կարգավորման միակ իրական հիմքը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում