ՄՄարիամ Մխիթարյան

Շուտով Ուկրաինայի ու Լեհաստանի միջև սահմաններ չեն լինի. Զելենսկի

Շուտով Ուկրաինայի ու Լեհաստանի միջև սահմաններ չեն լինի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Վարշավա և Լեհաստանի ղեկավար Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շուտով երկու երկրի միջև սահմաններ չեն լինի։ Նրա խոսքը հեռարձակվել է համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։

«Ապագայում մեր ժողովուրդների միջև սահմաններ չեն լինի՝ քաղաքական, տնտեսական և, ինչը շատ կարևոր է, պատմական, բայց դրա համար դեռ պետք է հաղթել, դրա համար պետք է մի քիչ էլ կողք կողքի անցնել»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հաղորդել է, որ այցի գլխավոր թեման ռազմական աջակցությունն է Կիևին։

Դուդան Զելենսկուն պարգևատրել է Լեհաստանի բարձրագույն պետական ​​պարգևով՝ Սպիտակ արծվի շքանշանով։

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտնել է, որ Լեհաստանի նախագահի հետ բանակցություններից բացի, Զելենսկին Վարշավայի Պալատական հրապարակում կհանդիպի Լեհաստանում գտնվող ուկրաինացիների հետ և մեծ ելույթով հանդես կգա նրանց առջև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում