ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի կառավարությունը ստեղծում է ազգային գվարդիա

Իսրայելի կառավարությունը ստեղծում է ազգային գվարդիա

Իսրայելի կառավարությունը կիրակի հաստատել է ազգային գվարդիա ստեղծելու որոշումը, գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։

Ընդդիմությունը մտավախություն է հայտնում, որ այդ կազմավորումը կգործի որպես յուրօրինակ մասնավոր ուժային կառույց՝ ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրի ղեկավարությամբ, նշում է թերթը։

Նախարարի գրասենյակի տվյալներով՝ ազգային գվարդիայի 1,8 հազար մարտիկների պահակախմբի իրավասությունը կներառի արձագանքը «արտակարգ իրավիճակներին, ազգայնական հանցագործություններին, ահաբեկչական գործողություններին», ինչպես նաև Իսրայել պետության «ինքնիշխանության ամրապնդումը»։

Առաջիկա երկու ամիսների ընթացքում հատուկ հանձնաժողովը պետք է ավելի մանրամասն որոշի նոր կազմավորման նպատակներն ու շրջանակները, ասվում է զեկույցում։

Իսրայելի անվտանգության կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը կորոշի նաև, թե ով է ղեկավարելու ազգային գվարդիան՝ Բեն-Գվիրը, թե մեկ այլ անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում