ԴԴավիթ Մուրադյան

Վերջին շրջանում նոր թափ են ստացել հայ-ռուսական միջտարածաշրջանային շփումները և այցերը. Վաչե Տերտերյան

Վերջին շրջանում նոր թափ են ստացել հայ-ռուսական միջտարածաշրջանային շփումները և այցերը. Վաչե Տերտերյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի գլխավորությամբ այսօր կայացել է աշխատանքային խմբի առցանց հանդիպում, որն այս ձևաչափով առաջինն էր 2022 թ․ սեպտեմբերի 19-ին կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովից հետո։

 

Տեսակապով հանդիպմանը միացել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի գործընկերները և ՀՀ բոլոր մարզերի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

 

Վաչե Տերտերյանը ողջունել է ՌԴ գործընկերոջը, հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով, որ վերջին շրջանում նոր թափ են ստացել հայ-ռուսական միջտարածաշրջանային շփումները և այցերը։
 

 

Տերտերյանը ներկայացրել է հայ-ռուսական միջտարածաշրջանային վերջին զագացումները, որից հետո հնչել են ելույթներ և ներկայացվել են շնորհանդեսներ։

 

ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության, Պրիմորսկի երկրամասի, Պսկովսկի շրջանի և Սանկտ-Պետերբուրգ քաղաքի ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով, որոնցում բովանդակվում էին տնտեսական, զբոսաշրջային, արտադրական հնարավորությունները։ Ի պատասխան ՀՀ գործընկերները հանդես են եկել մեկնաբանություններով՝ ընդգծելով համագործակցային ոլորտները։

 

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել հաջորդ նիստին ունենալ առաջարկների և նախագծերի առավել լայն շրջանակ և շարունակական աշխատանքներ տանել ՀՀ-ՌԴ միջմարզային կապերի ակտիվացման նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում