Միջազգային նորությունները՝ մեկ տեսաշարում

Միջազգային նորությունները՝ մեկ տեսաշարում

130 000-ից ավելի սիրիացի քուրդ փախստականներն իսկական խուճապ են առաջացրել Թուրքիայում: Անկարան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել փախստականների նոր հոսքը: Փորձագետների գնահատմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունների պատճառով փախստականների հոսքը Թուրքիա և Սիրիայի հարևան այլ երկրներ կարող է կրկնապատկվել:

Իրաքի քրդերն էլ երկրի հյուսիսում  ահաբեկչական խմբավորման ձեռքից ազատագրել են մեկ կամուրջ և ռազմակայան: Այժմ քուրդ զինված միավորումներն անցել են այդ տարածքների ականազերծմանը: Անցած շաբաթ թեժ մարտերից հետո ազատագրվել էր նաև Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլից 40 կմ հեռավորության վրա գտնվող Խզեր քաղաքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում