ՄՄարո Թարվերդյան

ԲՏԱ նախարարի տեղակալը ֆրանսիական ընկերություններին է ներկայացրել Հայաստանի տնտեսական ներուժը

ԲՏԱ նախարարի տեղակալը ֆրանսիական ընկերություններին է ներկայացրել Հայաստանի տնտեսական ներուժը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին:

Միջոցառման ընթացքում կազմակերպված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» խորագրով թեմատիկ կլոր սեղան-քննարկման շրջանակներում Դավիթ Սահակյանը հանդես է եկել որպես բանախոս՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունը:

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտային ընկերություններին տրամադրվող արտոնություններին, ստարտափների ներդրումների խթանման համար ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման գործընթացին, էկոհամակարգի բարելավման նպատակով ինկուբատորների և աքսելերատորների հետ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության ձևաչափին, բուհ-մասնավոր համագործակցության շրջանակներում մասնագետների ուսուցման և վերապատրաստման աշխատանքներին, առաջիկայում ՀՀ-ում կայանալիք ոլորտային միջոցառումներին և ցուցահանդեսներին։

Գագաթնաժողովի շրջանակներում մասնակից ֆրանսիական մի շարք ընկերություններին, որոնք ցանկանում են տնտեսական գործունեություն իրականացնել Հայաստանում, կատարել ներդրումներ, ներկայացվել են Հայաստանի տնտեսական ներուժը, Ֆրանսիայի և Հայաստանի միջև ոլորտային համագործակցության ուղղություններն ու հեռանկարները։

Գագաթնաժողովը կազմակերպել էր Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը՝ Փարիզի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ, «2021-2026 թվականների հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի» շրջանակներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում