ՄՄանե Գևորգյան

Կոռուպցիոն հանցագործություններում ներգրավված անձանց նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից. ՀՀ գլխավոր դատախազ

Կոռուպցիոն հանցագործություններում ներգրավված անձանց նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից. ՀՀ գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և վերահաստատել նախորդ տարեվերջին ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին:

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և դեսպանատան պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու վերը նշված ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելուն: 

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և շեշտել է, որ կոռուպցիոն հանցագործություններում ներգրավված անձանց նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից:   

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում