ՄՄանե Գևորգյան

Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Խաչատուրովին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Տեղեկությունը լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը:

Բարձրաստիճան նախկին զինվորականը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափի անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման համար:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում