ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21600-ը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21600-ը

Մերձավորարևելյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21642-ի։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան զոհերի թիվը հասել է 18342-ի։ Տուժել է ավելի քան 74242 մարդ:

Սիրիայի տարածքում զոհերի թիվը հասել է 3300-ի։

Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգում երեք ամսով արտակարգ դրություն է սահմանվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում