ԼԼիլիթ Ասատրյան

Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի ենթադրյալ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

2023 թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23:45-ին, Արմավիրի շտապօգնության կայանից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները մեկնել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է նույն քաղաքի վերոնշյալ բնակչի դին։

 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Կատարված դիահերձմամբ անձի մարմնի տարբեր հատվածների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել տրավմատիկ-հեմոռագիկ շոկը։

 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2023 թ. փետրվարի 5-ին 65-ամյա տղամարդը խանութում օղի է խնդրել և մերժում ստանալով՝ խանութում սկսել է հայհոյանքներ հնչեցնել: Խանութի աշխատակցուհու որդին, ներս մտնելով և լսելով հայհոյանքները, սկսել է հարվածներ հասցնել 65-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին: Այնուհետև խանութի աշխատակցուհին և ամուսինը տղամարդուն տեղափոխել են իրենց տուն, որտեղ կարճ ժամանակ անց նկատել են, որ չի շնչում, և զանգահարել են շտապօգնություն:

 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում