ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել. Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոն

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել. Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոն

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ 5,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Ադըյաման քաղաքից 58 կմ հեռու, էպիկենտրոնում այն եղել է մեկ կիլոմետր խորության վրա:

Ավելի վաղ սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր 4,7 մագնիտուդով երկրաշարժի մասին երկրի կենտրոնական մասում՝ Գազիանթեպ քաղաքից 37 կիլոմետր հեռու, որտեղ ապրում է մեկ միլիոն մարդ։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 2 կմ խորությամբ։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն արդեն հատել է 11 հազարը։ Աղետից տուժած Թուրքիայի տասը նահանգում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մինչև փետրվարի 12-ը ամբողջ Թուրքիայում՝ սուգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում