ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինն Էրդողանին օգնություն է առաջարկել, Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 1500-ի

Պուտինն Էրդողանին օգնություն է առաջարկել, Թուրքիայում երկրաշարժի զոհերի  թիվը հասել է շուրջ 1500-ի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Խորին ցավակցություն հայտնելով Թուրքիայում բազմաթիվ զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր պատրաստակամությունը անհապաղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել թուրք գործընկերներին՝ բնական աղետի հետևանքները վերացնելու համար։ Համապատասխան խողովակներով կոնկրետ առաջարկներ արդեն ներկայացվել են թուրքական կողմին։

Թուրքիայի նախագահը ջերմ շնորհակալություն է հայտնել Պուտինին նման օպերատիվ և անկեղծ արձագանքի համար և հանձնարարել է երկրի իրավասու գերատեսչություններին ընդունել ռուս փրկարարների օգնությունը»,- նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ երկրաշարժից զոհերի թիվը Երևանի ժամանակով 18:30-ի դրությամբ հասել է 1498-ի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում