ՄՄարիամ Մխիթարյան

Հունաստանը խոստանում է «առկա բոլոր ուժերով» օգնել Թուրքիային

Հունաստանը խոստանում է «առկա բոլոր ուժերով» օգնել Թուրքիային

Հունաստանի վարչապետը երկուշաբթի խոստացել է «բոլոր ուժերով» օգնել  Թուրքիային, որը տուժեց 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո:

Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Անկարան համաձայնել է, որ Հունաստանը փրկարարական ջոկատ ուղարկի Թուրքիա: Միաժամանակ Աթենքը պատրաստ է աղետի գոտի ուղարկել «լրացուցիչ սարքավորումներ, բժշկական պարագաներ, վերմակներ, վրաններ»՝ կախված թուրքական հետագա խնդրանքներից:

Հունաստանի կառավարության խոսնակը հայտնել է, որ C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռը հավանաբար երկուշաբթի կմեկնի Թուրքիա՝ փրկարարներով և պաշարներով։

Agence France Presse գործակալությունը հիշեցնում է, որ չնայած միգրացիայի և ածխաջրածինների հետախուզման շուրջ տասնամյակների թշնամությանն ու վերջին շրջանում լարվածությանը՝ Հունաստանն ու Թուրքիան երկրաշարժերի ժամանակ միմյանց օգնելու երկար պատմություն ունեն:

Երկրները համագործակցել են նաև վերականգնման ջանքերի ուղղությամբ 2020 թվականին՝ Էգեյան ծովում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան, այն մեծ վնաս պատճառեց հիմնականում Թուրքիային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում