ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում երկրաշարժի հետցնցումները շարունակվում են, զոհերի թիվը անցնում է 900-ը

Թուրքիայում երկրաշարժի հետցնցումները շարունակվում են, զոհերի թիվը անցնում է 900-ը

Թուրքիայից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 900-ը, տուժել է 5385 քաղաքացի, ավերվել է 2818 շինություն: Նախագահ Էրդողանը հայտնել է, որ փլատակների տակից փրկել են  2470 մարդու:

Ըստ մեկ այլ տեղեկության՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր ցնցումներ են գրանցվել՝ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ։ Բացի այդ, ստորգետնյա ցնցումներ են զգացվել երկրի արևելյան հատվածում։ Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ նահանգներում։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Սիրիայում զոհերի թիվը հասել է 326-ի, տուժածներինը՝ 1022-ի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում