ԼԼիլիթ Ասատրյան

Լուիս Լ. Բոնոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի` կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական

Լուիս Լ. Բոնոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի` կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիվանագիտական ծառայության անդամ Լուիս Լ. Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական: Այս պաշտոնում վերջինս կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման ուղղությամբ:

«Միացյալ Նահանգները հավատարիմ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև համընդգրկուն խաղաղության պայմանագրի կնքման, այդ թվում՝ ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցում աջակցության հանձնառությանը:

Պարոն Բոնոն երկկողմ հիմքով կհամագործակցի համախոհ գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության հաստատմանն աջակցելու համար»,- ասված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում