ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում կսկսվի հետախուզական և մարտական ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն

Վրաստանում կսկսվի հետախուզական և մարտական ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն

Վրաստանի պաշտպանության նախարարության Կրծանիսի զորավարժարանում տեղի են ունեցել վրաց-լեհական ռազմական արտադրության հետախուզական և մարտական ​​անօդաչու թռչող սարքերի փորձնական թռիչքներ։ Միջոցառմանը ներկա է եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Interfax-ը։

«Մենք Վրաստանում ապրիլից սկսում ենք անօդաչու թռչող սարքերի՝ հետախուզական և այսպես կոչված «կամիկաձեների» զանգվածային արտադրությունը»,- լրագրողներին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Սպասվում է, որ տարեկան կարտադրվի մինչև 1500 դրոն։ FLY EYE հետախուզական դրոնը նախատեսված է բոլոր կլիմայական գոտիներում և ռադիոէլեկտրոնային պայմաններում բարձր ճշգրտության առաջադրանքներ կատարելու համար, հայտնել է պաշտպանության նախարարությունը: Անօդաչու թռչող սարքն ապահովում է գաղտնի հսկողության և տվյալների վերլուծության հնարավորություններ իրական ժամանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում