ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի իշխանությունները շնորհավորել են բոլոր հայերին Սուրբծննդյան տոնի կապակցությամբ

Վրաստանի իշխանությունները շնորհավորել են բոլոր հայերին Սուրբծննդյան տոնի կապակցությամբ

Վրաստանի վարչապետը, նախագահն ու Թբիլիսիի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և նրա հավատացյալներին Վրաստանում և ամբողջ աշխարհում:

«Թող բարության և առաքինության այս մեծ տոնը խաղաղություն, առողջություն և բարեկեցություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին»,- գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր Քրիստոսի Ծննդյան և Տիրոջ մկրտության տոնը նշում են առանձնակի ուրախությամբ և մեծ շուքով»,- գրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետն ընդգծել է, որ վրաց և հայ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են երկու պետության միջև դարավոր բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. «Շնորհավորում եմ Վրաստանում և Թբիլիսիում բնակվող մեր հայ հայրենակիցներին, եղբայրական հայ ժողովրդին, աշխարհասփյուռ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ծխականներին Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Մաղթում եմ ձեզ խաղաղություն և բարգավաճում, երջանկություն ու  առաջընթաց ձեզ և ձեր ընտանիքներին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում