ՄՄարիամ Մխիթարյան

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 78 միլիոն դոլար կաշառքի համար

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 78 միլիոն դոլար կաշառքի համար

Չինաստանի արևելյան Թայան քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել Լի Վենսիին՝ Լիաոնին նահանգի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի (Հյուսիսարևելյան Չինաստան) փոխնախագահին՝ 540 միլիոն յուան ​​(մոտ 78 միլիոն դոլար) կաշառք ստանալու համար:  Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հիմնվելով չինական «Ժենմին Ժիբաո» թերթի տվյալների վրա:

Պետությունը բռնագրավել է  նաև մեղադրյալի ամբողջ ունեցվածքը։ Հրապարակման համաձայն՝ մահապատիժը կիրականացվի երկու տարի ուշացումով, երկու տարի հետո էլ մահապատիժը նախատեսվում է փոխարինել  ցմահ ազատազրկմամբ՝ առանց պատժի հետագա մեղմացման իրավունքի։

Պատժամիջոցի փոփոխության պատճառը մեղադրյալի ակտիվ համագործակցությունն է նախաքննության հետ, ինչը ճանաչվել է որպես մեղմացուցիչ հանգամանք։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում