ՄՄարիամ Մխիթարյան

Ստամբուլի օդանավակայանում չվերթերը դադարեցվել են գազատարի վթարի պատճառով

Ստամբուլի օդանավակայանում չվերթերը դադարեցվել են գազատարի վթարի պատճառով

Չորեքշաբթի Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» միջազգային օդանավակայանում անվտանգության նկատառումներով թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են գազատարից գազի արտահոսքի պատճառով, հայտնում է Anadolu-ն։

Գործակալության տվյալներով՝ Թուզլա գյուղից դեպի Թեփեորեն ձգվող գազատարի վրա աշխատանքի ընթացքում խողովակ է վնասվել, տեղի է ունեցել արտահոսք։

Արդյունքում, օդանավակայանից թռիչքները դադարեցվել են, վայրէջք կատարող ինքնաթիռները ուղղվել են Ստամբուլի նոր միջազգային օդանավակայան։

Ավելի ուշ աղբյուրները հայտնել են, որ ինքնաթիռներն սկսել են օդ բարձրանալ ու վայրէջք կատարել «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում