ԳԳոհար Սարգսյան

Պեմզաշենի գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել

Պեմզաշենի գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել

Պեմզաշենի ողբերգական սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել:

Ստացվել է նրա վերաբերյալ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ, ինչպես հանցանքն առերևույթ կատարելու ժամանակ, այնպես էլ ներկայումս գիտակցում է իր գործողությունների բնույթը, նա զրկված չէ այդ գործողությունների համար իրեն հաշիվ տալու ընդունակությունից և իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին:

Վարույթով նշանակվել էին մի շարք փորձաքննություններ ևս, որոնց եզրակացությունների մի մասը դեռևս չեն ստացվել։

31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա դստեր և 8-ամյա որդու ահասարսուռ սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին: Գործով մեղադրյալներ 32-ամյա Վրույր Բարսեղյանն ու նրա ազգական 41-ամյա Արկադի Բարսեղյանը մեղադրվում են առանձին դաժանությամբ սպանության և ավազակության համար:

Վրույր Բարսեղյանը մեղադրվում է նաև սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար: Երկուսն էլ կալանավորված են:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում