ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում եղանակի պատճառով չեղարկվել են բազմաթիվ չվերթեր, կրճատվել է հեղուկ գազի արտահանումը

ԱՄՆ-ում եղանակի պատճառով չեղարկվել են բազմաթիվ չվերթեր, կրճատվել է հեղուկ գազի արտահանումը

Կտրուկ ցրտերն ու ձնաբքերը ծածկել են ԱՄՆ-ի մի շարք շրջաններ՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքից մինչև Նոր Անգլիա և Մեքսիկական ծոցի ափ: ԱՄՆ-ում ավելի քան 3000 չվերթ է չեղարկվել եղանակի պատճառով, ուրբաթ հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ վատ եղանակից երկրում ընդհանուր առմամբ մոտ 150 միլիոն մարդ է տուժել։ Նահանգների մեծ մասում սահմանվել է տարածաշրջանի համար ծայրահեղ ցածր ջերմաստիճան, որոշ շրջաններում գրանցվել է մինչև -50 աստիճան, հայտարարվել է վտանգի բարձր մակարդակ։

Ըստ Bloomberg-ի՝ եղանակային բարդ պայմանների պատճառով ԱՄՆ-ում բնական գազի արդյունահանումը կարող է իջնել մինչև անցած ձմռանից ի վեր ամենացածր մակարդակի, ընկերությունները ստիպված են փակել հորերը:

ԱՄՆ-ը հեղուկացված բնական գազի խոշոր արտահանողն է և Եվրոպա դրա առանցքային մատակարարը, ուստի գազի արտահանման ծավալների կրճատումը, նավահանգիստների աշխատանքի խափանումները կարող են ազդել համաշխարհային շուկայի վրա, նշում Է պարբերականը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում