ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզում հրաձգության զոհերի թիվը հասել է երեքի

Փարիզում հրաձգության զոհերի թիվը հասել է երեքի

Փարիզի կենտրոնում հրաձգության զոհերի թիվը հասել է երեքի, հայտնում է ֆրանսիական ռադիոն՝ վկայակոչելով դատախազությանը։ Նախկինում հաղորդվում էր երկու զոհի մասին։ Եվս երեք մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Նշվում է, որ կրակոցները տեղի են ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակողը 69-ամյա ֆրանսիացի է։ Նախկինում նա երկու դատվածություն է ունեցել։

Հրաձիգը կալանավորված է, հանցագործության դրդապատճառն անհայտ է: Փարիզի դատախազի խոսքով՝ հարձակման պատճառ կարող են լինել ռասիստական ​​նախապաշարմունքները:

ՌԻԱ Նովոստին տեղեկացրել է, քրդական կենտրոնի մոտ սկսել են հավաքվել Փարիզի քրդերը: Ըստ աղբյուրի՝ նրանք տեղի ունեցածի համար մեղադրում են Թուրքիային: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում