ԼԼիլիթ Ասատրյան

Վենետիկի հանձնաժողովում քննարկվել է ԲԴԽ-ում դատավորին պատասխանատվության ենթարկելու որոշումների բողոքարկման մեխանիզմների ներդրմանն ուղղված նախագիծը

Վենետիկի հանձնաժողովում քննարկվել է ԲԴԽ-ում դատավորին պատասխանատվության ենթարկելու որոշումների բողոքարկման մեխանիզմների ներդրմանն ուղղված նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Վենետիկի հանձնաժողովում քննարկվել է ԲԽԴ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների բողոքարկման մեխանիզմների ներդրմանն ուղղված նախագիծը:

 

Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» 133-րդ լիագումար նիստին:

 

Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման կառուցակարգ:

 

Արտյոմ Սուջյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին ՀՀ-ում իրականացվող դատական և իրավական բարեփոխումներին տրամադրվող շարունակական ու արդյունավետ օժանդակության համար:

 

Նիստի շրջանակներում իրականացվել է մտքերի փոխանակում նախարարի խորհրդականի և հանձնաժողովի ներկայացուցիչների միջև, որից հետո հաստատվել է հանձնաժողովի կարծիքը նախագծի վերաբերյալ, որով հանձնաժողովը դրական է գնահատել առաջարկվող բարեփոխումների իրականացումը և ընդգծել, որ նախագիծը նպատակ է հետապնդում արձագանքել հանձնաժողովի կողմից նախկինում արված առաջարկություններին:

 

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում