Արգենտինայում՝ Ռուսաստանի դեսպանատանը, հատուկ ծառայությունները կանխել են 389 կգ կոկաինի տեղափոխումը Մոսկվա։ Արգենտինայի անվտանգության նախարարն ասել է, որ այն հայտնաբերվել էր դեռ 2016-ին։ Ձերբակալվել է դեսպանատան ռուս աշխատակիցն ու արգենտինական ոստիկանության աշխատակիցը: Ոստիկանության տվյալներով՝ թմրանյութերը պատրաստվում էին ուղարկել Ռուսաստան՝ դիվանագիտական փոստով: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 50 միլիոն եվրո:










