ԼԼիլիթ Ասատրյան

Արման Դիլանյանը Մարկ Լասսմանի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը

Արման Դիլանյանը Մարկ Լասսմանի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» տնօրեն Մարկ Լասսմանին: Այդ մասին ասված է Սահմանադրական դատարանի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են, գրասենյակ and ներսում նկարն է
 

«Իր ողջույնի խոսքում Արման Դիլանյանը կարևորել է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը և վերահաստատել է Բարձր դատարանի հանձնառությունը ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է
 

Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի, ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում և իրավունքի գերակայության խթանման ոլորտում:

 
Իր հերթին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն ծրագրի» տնօրեն Մարկ Լասսմանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ներկայացրել է նոր իրավական հնգամյա ծրագրային բաղադրիչները, մեթոդաբանությունը և նպատակները: Նա ընդգծել է Բարձր դատարանի սահմանադրական առաքելության կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում:
 

Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են դատաիրավական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը և տարբեր ուղղություններով գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակին»,- նշված է գրառման մեջ:

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում