ՄՄարիամ Մխիթարյան

Կրեմլի եղևնին այս տարի կբերեն Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքի շրջանից

Կրեմլի եղևնին այս տարի կբերեն  Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքի շրջանից

Երկուշաբթի Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկի քաղաքային շրջանում կտրել են Ռուսաստանի գլխավոր տոնածառը՝ հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Դեկտեմբերի 14-ի երեկոյան այն կհասցնեն Մոսկվա՝ Կրեմլ։

Այս տարի ընտրությունը կանգ է առել Վոլոկոլամսկի շրջանի Գրյադի գյուղի մոտակայքում աճող եղևնու վրա: Ծառը 95 տարեկան է, բարձրությունը՝ 27 մ, ճյուղերի բացվածքը՝ 10 մ։

Կրեմլի ապագա եղևնին հայտնաբերվել է դպրոցի անտառտնտեսության դասի ժամանակ։ Անտառապահն ու իր աշակերտները նկատել են գեղեցիկ բարձրահասակ ծառն ու չափել դրա պարամետրերը, որը, պարզվել է, համապատասխանում է «Կրեմլի չափանիշներին»։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում