ՄՄարիամ Մխիթարյան

«Օրիոնի» լուսնային առաքելությունը հույս է ներշնչում NASA-ին

«Օրիոնի» լուսնային առաքելությունը հույս է ներշնչում NASA-ին

NASA-ն հաջողությամբ ավարտել է առաջին փորձնական թռիչքը Լուսին «Արտեմիս-1» ծրագրի շրջանակներում: «Օրիոն» տիեզերանավը մի քանի պտույտ է կատարել Երկրի բնական արբանյակի շուրջ՝ 130 կմ մոտենալով  մակերեսին։ Դրանից հետո սարքն ապահով վերադարձել է՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ Խաղաղ օվկիանոսի ջրերը գցելով 9 տոննա քաշով պարկուճը, որը ապագայում կարող էր տեղավորել տիեզերագնացների անձնակազմին, գրում է Euronews-ը։

«Արտեմիս-1» ծրագրի հաջորդ փուլը Լուսին թռիչքն է՝ այս անգամ անձնակազմով: Առաքելությունը նախատեսված է 2024 թվականի գարնանը: Ենթադրվում է, որ մեկ տարի հետո հնարավոր կլինի վայրէջք կատարել Լուսնի վրա, իսկ 2027 թվականից տիեզերակայանի մոդուլներ տեղադրել Լուսնի ուղեծրում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում