Շոտլանդիան' հանրաքվեից երկու օր անց

Շոտլանդիան' հանրաքվեից երկու օր անց

Ազատության փոխարեն շոտլանդացիները ստացան լարված իրավիճակ ու խռովություններ:

Գլազգոյում ոստիկանների միջամտության շնորհիվ Ջորջ սքուեր կենտրոնական հրապարակում անկախության կողմնակիցների և ընդդիմադիրների միաժամանակյա հավաքը չի վերածվել լուրջ բախումների:

Անկախականները դժգոհ են, որ հանրաքվեին թույլ են տվել մասնակցել ներգաղթյալներին: Իրավապահները կենդանի պատնեշ են կազմել երկու ճամբարների միջև այն բանից հետո, երբ վերջիններս  լեզվակռվի են բռնվել և բախվել իրար: Ջորջ սքուերում անցած երկու օրերի ընթացքում հանրահավաքներ են անցկացրել երկու կողմերն էլ: Ոստիկանությունը այնտեղ է ուղարկել նաև իրավապահների հեծյալ գունդ:

Երեկոյան անկախության հակառակորդները և կողմնակիցները սկսել են միմյանց ուղղությամբ հրավառ նյութեր արձակել:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում