Ռոբոտ օլիմպիականները Փհենչհանում

Ռոբոտ օլիմպիականները Փհենչհանում

Հարավային Կորեայում Ձմեռային օլիմպիական խաղերի դահուկասահքի մրցույթին մասնակցել են նաև ռոբոտներ՝ 7 թիմերից: «Լեռնադահուկային ռոբոտ մարտահրավերին» ռոբոտները Կորեա էին հասել տարբեր երկրների համալսարաններից, լաբորատորիաներից ու մասնավոր ընկերություններից: Ռոբոտները պետք է լինեին 50 սմ-ից ոչ պակաս հասակով, 2 ոտքի վրա ինքնուրույն կանգնել կարողանային և ունենային ինքնավար շարժիչ: Ոչ բոլոր ռոբոտներն են կարողացել հատել 80 մետրանոց ուղու եզրագիծը: Ցածր ջերմաստիճանը խանգարել է ռոբոտների մեխանիզմների աշխատանքին: Հաղթել է ամենացածրահասակ՝ «Մինիռոբոտ քորփ» ընկերության մշակած «ԹԱԷԿՎՈՒՆ-ՎԻ» ռոբոտը: Նրան անվանակոչել են 70-ականներին հանրահայտ մուլտֆիլմի հերոս ռոբոտի պատվին: Ռոբոտի գլխավոր մրցանակը 10.000 ամերիկյան դոլար է: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում