ԴԴավիթ Մուրադյան

Ֆրանսիան ավելացնում է ռազմական ծախսերը

Ֆրանսիան ավելացնում է ռազմական ծախսերը

Ֆրանսիան ավելացրել է ռազմական բյուջեն ավելի քան 20 տոկոսով և շարունակելու է բանակի ամրապնդման աշխատանքը: Այդ մասին հայտնել Է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Վերանը: Նա ասել է, որ Ֆրանսիայի իշխանությունները մոտ ժամանակներս կքննարկեն և կընդունեն ռազմական ծրագրավորման մասին օրենք, որը ենթադրում է ռազմական բյուջեի հետագա ավելացում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի Լազուրե ափին գտնվող Տուլոնի ռազմածովային բազայում կներկայացնի Ֆրանսիայի նոր ռազմավարությունը: Ելիսեյան պալատը տեղեկացրել է, որ Մակրոնը պաշտոնապես կհայտարարի Սահարա-Սահելյան տարածաշրջանում «Բարխան» հակաահաբեկչական գործողության ավարտվելու մասին:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում