ՄՄարիամ Մխիթարյան

Կուղբերը՝ մայրուղու փլուզման և հետագա ջրհեղեղի պատճառ Լեհաստանում

Կուղբերը՝ մայրուղու փլուզման և հետագա ջրհեղեղի պատճառ Լեհաստանում

Լեհաստանում կուղբերը փակել են Լոբեզ բնակավայրի մերձակայքում գտնվող ջրանցքները, ինչի հետևանքով ջուրը կուտակվել է և ի վերջո ճեղքել արհեստական ​​ամբարտակը՝ քանդելով քաղաք տանող գլխավոր ճանապարհը: Փլուզումը հասնում է 8 մ խորության և 10 մ լայնության։

10 հազար բնակչություն ունեցող քաղաքի նկուղները ողողվել են ջրով, սակայն բնակիչներին չեն տարհանել, տեղում աշխատում է իրավիճակը վերահսկող շտաբը: Ճանապարհի վերանորոգումը, ըստ մասնագետների, կարող է ամիսներ տևել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում