ԴԴավիթ Մուրադյան

Մոլորակը շարժվում Է դեպի «կլիմայական դժոխք». Գուտերեշ

Մոլորակը շարժվում Է դեպի «կլիմայական դժոխք». Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում Է, որ մոլորակը շարժվում Է դեպի «կլիմայական դժոխք», և կլիմայի փոփոխությունները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ: Այս մասին  նա ասել է այսօր  Շարմ Էլ  Շեյխում՝ հանդես գալով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովում:

«Ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել, գլոբալ ջերմաստիճանն աճում է»,- ասել Է Գուտերեշը: «Մեր մոլորակն արագորեն մոտենում Է բեկումնային գործոններին, որոնք կլիմայական քաոսը կդարձնեն անդառնալի: Մենք կլիմայական դժոխքի ճանապարհին ենք, ընդ որում՝ շատ արագ տեմպերով»,- նշել  է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաև հավելել է. «Ներկայիս ճգնաժամերը, որոնք շտապ լուծում են պահանջում, չեն կարող ուրացման արդարացում ծառայել»:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում