ԴԴավիթ Մուրադյան

Ավիավթար Տանզանիայում. զոհվել է առնվազն 19 մարդ

Ավիավթար Տանզանիայում. զոհվել է առնվազն 19 մարդ

Տանզանիայում ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել է առնվազն 19 մարդ, այդ թվում՝ օդաչուները, ինքնաթիռում եղել է 43 մարդ՝ հայտնել է երկրի վարչապետ Կասիմ Մաջալիվան: Ինքնաթիռը կործանվել է ափի մոտ՝ Բուկոբա օդանավակայանի թռիչքուղու վերջնամասում։ Վթարից անմիջապես հետո ինքնաթիռը գրեթե ամբողջությամբ ընկղմվել է ջրի տակ՝ տեսանելի լինելով միայն շագանակագույն և կանաչ պոչի հատվածը։ Լրատվամիջոցների տվյալով՝ ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը, ըստ նախնական վարկածի՝ ավիավթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով, 20-ից ավելի մարդ փրկվել է, որոնումները շարունակվում են:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում