ԴԴավիթ Մուրադյան

Դանիայի վարչապետը թագուհուն պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել

Դանիայի վարչապետը թագուհուն պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել

Նոյեմբերի 1-ին Դանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել Մարգարետ Երկրորդ թագուհուն: Սոցիալ-դեմոկրատ Ֆրեդերիկսենը, որը ոչ մեծ առավելությամբ համընդհանուր ընտրություններում հաղթանակ Է տարել երեկ, հայտարարել Է, որ այսօր պաշտոնաթողության դիմում Է ներկայացրել թագուհուն և փորձելու է իրագործել դաշինք ստեղծելու գաղափարը: Ավելի վաղ Ֆրեդերիկսենը հայտարարել Էր «լայն դաշինքի հիման վրա» կառավարություն ձևավորելու ծրագրերի մասին:

Վերջին տվյալների համաձայն՝ ձախ կենտրոնամետ կուսակցությունների «Կարմիր» բլոկը, որի մեջ մտնում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, խորհրդարանում ստանում Է 179 մանդատից 90-ը, աջ կենտրոնամետների դաշինքն ունի 73, Չափավորների կուսակցությունը՝ 16 մանդանտ: 

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում