ԼԼիլիթ Ասատրյան

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդական թիմին մանրամասներ է ներկայացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերի վիճակի մասին

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդական թիմին մանրամասներ է ներկայացրել հրետակոծությունից տուժած բնակավայրերի վիճակի մասին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին մարզպետարանում ընդունել է ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին՝ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի գլխավորությամբ։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

«Ի շարունակություն նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին, Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիայի, վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի և այլնի մասին՝ դրանք առավել առարկայական դարձնելով լուսանկարների ցուցադրմամբ։

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է
 

Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք-շինությունների մասին՝ տեղեկացրի, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին տուժած ութ բնակարանների խնդիրները Կառավարությունը կլուծի նորի կառուցմամբ։

 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Այնուհետև խոսեցինք մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման և այլ թեմաների մասին։

 
Հնարավոր է սա 1 անձ and ներսում նկարն է
 

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել պարբերաբար հանդիպել, քանզի նման քննարկումները նպաստում են աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը»,- նշված է գրառման մեջ։

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում