ԴԴավիթ Մուրադյան

Ուկրաինան ակնկալում է ԵՄ ներքին շուկաներին ինտեգրվել 2 տարում. նախարար

Ուկրաինան ակնկալում է ԵՄ ներքին շուկաներին ինտեգրվել 2 տարում. նախարար

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն ասել է, որ Ուկրաինան ցանկանում է ապահովել երկրի լիարժեք ինտեգրումը ԵՄ ներքին շուկաներին՝ նախքան Միությանը միանալը, ինչը, նրա կարծիքով, կարող է տեղի ունենալ երկու տարուց։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք մեր անդամակցությունը ԵՄ-ին: Դա կարող է շատ հավակնոտ հնչել, բայց մենք ինքներս տեսնում ենք երկու տարի ժամկետ, որի ընթացքում պետք է թեկնածուից անցնենք Եվրամիության լիիրավ անդամի: Ցանկանում ենք ապահովել Ուկրաինայի լիակատար ինտեգրումը ԵՄ ներքին շուկաներին, նույնիսկ մինչև անդամակցությունը: Օրակարգում ուկրաինական ապրանքների շարունակական լիարժեք մուտքն է արևմտյան շուկաներ, որպեսզի մեր ձեռնարկատերերը կարողանան հույս դնել նման մուտքի վրա առաջիկա երկու տարիների ընթացքում»,- ասել է նա Եվրոպական բիզնես ասոցիացիայի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Ուկրաինայի կառավարության պաշտոնական կայքը։

Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է Եվրամիությանն Ուկրաինայի միանալու դիմումը։ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային Միությանը միանալու թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։ Անդամակցության բանակցություններ սկսելու համար երկրները պետք է կատարեն մի շարք պայմաններ, այդ թվում՝ բարեփոխումներ։

Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին միանալու բավականին երկար ճանապարհի միայն սկիզբն է: Թուրքիան թեկնածու է 1999 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005 թվականից, Չեռնոգորիան՝ 2010 թվականից, Սերբիան՝ 2012 թվականից։ Խորվաթիան վերջին երկիրն էր, որը 2013 թվականին միացավ ԵՄ-ին: Գործընթացը տևել է 10 տարի։

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում