ՄՄանե Գևորգյան

Գրիգոր Մինասյանը Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավարին է ներկայացրել արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը

Գրիգոր Մինասյանը Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավարին է ներկայացրել  արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

 

Գրիգոր Մինասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունավետությունը:
 
Պատվիրակությունը ներկայացրել է Համաշխարհային բանկի՝ «Հայացք ապագային (Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին)» զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող դրույթները:
 
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը:
 
Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել Е-Justice «Էլեկտրոնային արդարադատության» ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
 
Կարոլին Գեգինատը ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
 
Համատեղ նախանշվել են համագործակցության հետագա ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավոր ուղիները:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում