ԳԳոհար Սարգսյան

Դալասում տեղի է ունեցել Ոստիկանապետների միջազգային ասոցիացիայի համաժողովը

Դալասում տեղի է ունեցել Ոստիկանապետների միջազգային ասոցիացիայի համաժողովը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի նախաձեռնությամբ հայկական պատվիրակության կազմում ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը և շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը մասնակցել են հոկտեմբերի 15-18-ը ԱՄՆ Դալաս քաղաքում կայացած Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի 2022 թվականի համաժողովին և ցուցահանդեսին։

Ոստիկանության ոլորտի առաջնորդներին միավորած ամենամյա համաժողովին մասնակցում էր շուրջ 15 000 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառումն ուղղված էր ոստիկանական կրթական և մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև միջազգային կապերի ձևավորմանը։ Միջոցառման շրջանակում պատվիրակությունը մասնակցեց մի շարք կրթական նիստերի, հնարավորություն ունեցավ ծանոթանալու ոստիկանական բարեփոխումների ժամանակակից մարտահրավերներին, ոստիկանության ու հանրության հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված միջոցառումներին, ճգնաժամային իրավիճակներում գործելակերպին, ձևավորված մշակույթին և այլն։

Հանդիպումներ տեղի ունեցան և կապեր հաստատվեցին մի շարք երկրների ոստիկանական կառույցների հետ։ Համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը ևս հնարավորություն ընձեռեց ծանոթանալու ոստիկանական գործունեության ընթացքում կիրառվող արդի տեխնոլոգիաներին, սարքավորումներին և սպառազինությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում