ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանի հարավում 25-40 հազար տարի առաջ 43 տեսակի բույս է մշակվել. հետազոտություն

Հայաստանի հարավում 25-40 հազար տարի առաջ 43 տեսակի բույս է մշակվել. հետազոտություն

Համաձայն Զենկենբերգի գիտահետազոտական ​​ինստիտուտի և բնության պատմության թանգարանի հրապարակած հայտարարության՝ 25-40 հազար տարի առաջ վերին պալեոլիթի դարաշրջանի մարդիկ Հայաստանի հարավում գտնվող քարանձավում մշակել են առնվազն 43 տեսակի բույս, գրում է archaeology.org-ը:

Տյուբինգենի համալսարանից Էնդրյու Կանդելը նշել է, որ հետազոտողների միջազգային խումբը բուսական ԴՆԹ-ն ստացել է քարանձավային նստվածքներից:

Զենկենբերգի հետազոտական ​​ինստիտուտից Անգելա Բրուխի խոսքով՝ արդեն հայտնի են աճեցված բոլոր բույսերը, բացառությամբ 5-ի: Դրանք օգտագործվել են որպես դեղամիջոց, սնունդ, մոծակներին վանող միջոց, ներկանյութ և մանրաթելի հումք՝ կարելու կամ թելեր պատրաստելու համար: Քարանձավում հայտնաբերվել են նաև կենդանիների ոսկորներից պատրաստված ասեղներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում