ԴԴավիթ Մուրադյան

Մեկնարկել են ամերիկա-հարավկորեական հերթական զորավարժությունները

Մեկնարկել են ամերիկա-հարավկորեական հերթական զորավարժությունները

Հարավային Կորեան կանոնավոր վարժանքներ է սկսել, որոնց մասնակցելու Է ԱՄՆ-ը: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը: Վարժանքները կտևեն մինչև  հոկտեմբերի 28-ը: Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միավորված կոմիտեն հաղորդել Է. «Վարժանքներն անցկացվում են՝ հաշվի առնելով Հյուսիսի բազմաթիվ սպառնալիքները՝ միջուկային և հրթիռային ծրագրերի տեսքով, նպատակ ունենալով բարձրացնել փոխգործակցության մակարդակը, դրանց մասամբ մասնակցելու են ԱՄՆ-ի զինվորականները, որոնք տեղաբաշխված են Կորեայի Հանրապետությունում»:

Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան երկու անգամ հրթիռ է արձակել Ճապոնական և Դեղին ծովերի ուղղությամբ: Ինչպես նաև իրականացրել է 8-րդ բալիստիկ հրթիռի արձակումը: Ճապոնիայի պաշտպանության նախարարության համաձայն՝ թռիչքի բարձրությունը կազմել Է 50 կմ, հեռավորությունը՝ 650 կմ: Արկերի մի մասն  ընկել Է սահմանազատման ծովային գծի մերձակայքում՝ չնայած 2018 թվականին երկու երկրների միջև կնքված համաձայնագրին: Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպը հայտարարել Է, որ դրանք կարող են լինել «Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի սկիզբը»: ԿԺԴՀ-ն տարեսկզբից արձակել Է 27 հրթիռ, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում