ԴԴավիթ Մուրադյան

Մոսկվայում Ղրիմի կամրջի գործով 3 անձ է ձերբակալվել

Մոսկվայում Ղրիմի կամրջի գործով 3 անձ է ձերբակալվել

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը ձերբակալել է Ալեքսանդր Բիլինին, Օլեգ Անտիպովին և Դմիտրի Տյաժելիխինին, որոնք մեղադրվում են Ղրիմի կամրջի վրա վերջերս տեղի ունեցած ահաբեկչության գործով, ասվում է դատարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը քննել է նախաքննական մարմինների դիմումները, ըստ որոնց՝ Ալեքսանդր Բիլինը, Օլեգ Անտիպովը և Դմիտրի Տյաժելիխինը, որոնք մեղադրվում են ահաբեկչական  հանցագործություն կատարելու համար, որպես խափանման միջոց կկիրառվի կալանքը»,- ասված է հաղորդագրություն մեջ։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռանատարի  պայթյունի հետևանքով գնացքի մի քանի վառելիքի բաք էր բռնկվել, զոհվել էր չորս մարդ, փլուզվել  Ղրիմի թերակղզի տանող կամրջի ճանապարհի երկու բացվածք: Ռուսաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ բացահայտվել է ահաբեկչությանն անմիջականորեն առնչություն ունեցող 12 անձի ինքնությունը։ Սիմֆերոպոլի դատարանն ավելի վաղ ձերբակալել էր 5 կասկածյալի։

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում