Թայվանում ուղեւորատար օդանավի վթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել

Թայվանում ուղեւորատար օդանավի վթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել

Թայվանի մայրաքաղաք Թայբեյից ոչ հեռու ուղեւորատար օդանավն ընկել է գետը:  «Տրանս-Ասիա» ավիաընկերությանը պատկանող օդանավում եղել է 58 մարդ, ներառյալ անձնակազմի 5 անդամները:

Վերջին տվյալով 13 մարդ զոհվել է, 16-ը վնասվածքներ են ստացել:  Ընկնելուց առաջ օդանավը թեւով նախ հարվածել է մի ավտոմեքենայի, ապա բախվել  կամրջին ու ընկել գետը: Վարորդը եւ ուղեւորը վնասվածքներ են ստացել:

Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են: Փրկված օդաչուն ասել է, որ վթարի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում