ԳԳոհար Սարգսյան

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքեր

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքեր

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի և հանձնաժողովի անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքեր:

 

 

Այցի ընթացքում հրամանատարության հետ քննարկվել են սպառազինությանը, մարտական պատրաստվածությանը վերաբերող, ինչպես նաև այլ բազմաթիվ խնդիրներ:
 

 

Պատգամավորներն առաջնագծի հենակետերում ծանոթացել են ձմռան նախապատրաստական ամրաշինական աշխատանքներին ու առկա խնդիրներին և մարտական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ քննարկել են դիրքերում անձնակազմի ծառայությանը վերաբերող հարցեր:
 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում