ԴԴավիթ Մուրադյան

Ռուսաստանը ցանկանում է ատոմակայան կառուցել նաև Սաուդյան Արաբիայում

Ռուսաստանը ցանկանում է ատոմակայան կառուցել նաև Սաուդյան Արաբիայում

«Ռոսատոմը» փաստաթղթեր կներկայացնի Սաուդյան Արաբիայում առաջին ատոմակայանի կառուցման մրցույթի շրջանակներում: 

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովում ասել է, որ այդ նպատակով փաստաթղթերը շուտով կներկայացվեն, նաև  հույս հայտնել, որ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը կզարգանա ոչ միայն ատոմակայանների կառուցման, այլև ընդհանրապես խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում։

Նա հավելել է, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան քննարկում են համատեղ նավթաքիմիական նախագծեր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի տարածքում։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ ռուս մասնագետները պատրաստ են մասնակցելու Սաուդյան Արաբիայում հետախուզական աշխատանքներին, ՋԷԿ-երի, ինչպես նաև վերականգնվող էներգիայի օբյեկտների վերանորոգմանը և կառուցմանը։

«Ռոսատոմն» այսօր ԱԷԿ-ի շինարարություն է իրականացնում Թուրքիայում և նոր էներգաբլոկների կառուցման լիցենզիա է ստացել Հունգարիայում: 

Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում